Վանաձոր «Արմենիա» առողջարանում հենաշարժական համակարգի հիվանդությունների բուժումը հիմնական ուղղություններից է։ Առողջարանի բժշկական բազան հագեցած է այն ամենով, ինչ անհրաժեշտ է ողնաշարի և հոդերի հիվանդություններով տառապող մարդկանց վիճակի բարելավման և կանխարգելման համար։

 

Վանաձոր «Արմենիա» առողջարանային համալիրի մասնագետները մշակել են ողնաշարի և հոդերի հիվանդությունների բուժման և կանխարգելման նպատակային ծրագիր/փաթեթ։ Ծրագիրը ներառում է մասնագետ բժիշկ-թերապևտների խորհրդատվություն, մի շարք մասնագիտացված բուժական պրոցեդուրաներ (հիմնականում բնական գործոնների կիրառմամբ):

 

Ծրագրի առաջարկվող տևողությունը՝ 10 կամ 14 օր։

 

Բուժման ցուցումներն ըստ ծրագրի`

  • Ողնաշարի տարբեր մասերի օստեոխոնդրոզ, օստեոարթրիտ, օստեոարթրոզ
  • Ցանկացած ծագման դորսոպաթիաներ – ողնաշարի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են արտահայտված ցավային համախտանիշով
  • Շարժունակության նվազում
  • Ողնաշարի դիրքի խանգարումներ, ողնաշարի կորություն
  • Միջողնային ճողվածք
  • Միացնող հյուսվածքի հիվանդություններ, որոնք ուղեկցվում են ողնաշարի խանգարումներով (Բեխտերևի հիվանդություն և այլն):

Ծրագիրը ներառում է՝

Բուժման ծրագիր Պրոցեդուրաների քանակը 10 օրվա դեպքում Պրոցեդուրաների քանակը 14 օրվա դեպքում
Առողջարանի բժշկի կողմից զննում և կոնսուլտացիա 2 3
«Լոռի» հանքային ջրի ընդունում խմելու միջոցով ամեն օր ամեն օր
Հանքային լոգանքներ ըստ ցուցումների՝ Ընդհանուր լոգանքներ 4 խցիկանի Կոնտրաստային Կամ չոր ածխաթթվային վաննա 4 6
Ցիրկուլյալ ցնցուղ-մերսում 4 6
Ապարատային ֆիզիոթերապիա՝ էլեկտրոֆորեզ, ՍՄՀ|(ամպլիպուլս), ԴԴԹ (դիոդենամոթերապիա), ուլտրաձայնային, ՈւԲՀ (ուլտրաբարձր հաճախականությամբ) թերապիա, լազերային թերապիա, մագնիսաթերապիա, դարսոնվալիզացիա 12 18
Բուժական մերսում 2 3
Ցեխաբուժություն (ողնաշարի 1 գոտի) / ապլիկացիա 4 6
Բուժական ֆիզկուլտուրա, մարզասրահ 4 6
Պարաֆինաբուժություն / Գալվանատորֆ 4 6
Բուժական լող հանքային ջրով (20 րոպե) 4 6

Ծրագրի ակնկալվող ազդեցությունը`

  • Մեջքի, հոդերի և մկանային ցավի մասնակի կամ ամբողջական անհետացում
  • Առկա հիվանդության սրացման կանխարգելում
  • Շարժունակության բարելավում և ողնաշարի ուղղում
  • Մկանային կարկասի ամրացում

Լրացում ՝

 

  • Ծրագիրը հիմնականում նախատեսված է 18-ից 65 տարեկան անձանց համար:
  • Ծրագիրը կարող է փոփոխության ենթարկվել առողջարանի բժշկի կողմից՝ հաշվի առնելով այցելուի առողջական վիճակի առանձնահատկությունները։
  • Համարում կարող է լինել երկու մեկտեղանոց առանձին մահճակալներ կամ մեկ երկտեղանոց մահճակալ ուղեգրի արժեքի 30%-ի հավելավճարով: