«Վանաձոր Արմենիա» առողջարանի բարում դուք կարող եք վայելել թարմ և համեղ ըմպելիքներ՝ սուրճ, թեյ, մրգահյութեր ու կոկտեյլներ։ Արագ սպասարկումը և հարմարավետ մթնոլորտը այն դարձնում են հաճելի վայր հանգստի ու շփման համար։
Բարը գործում է բուժական մասնաշենքում։
10:00-22:00
«Վանաձոր Արմենիա» առողջարանի բարձրահարկ մասնաշենքին կից ռեստորանը առաջարկում է առողջարար և համեղ ճաշատեսակներ հարմարավետ և ջերմ միջավայրում։ Ռեստորանը սպասարկում է բարձրահարկ և «Թաիրով» մասնաշենքերում գտնվող առողջարակի հյուրերին։
Սնունդը մատուցվում է օրական երեք անգամ, շվեդական սեղանի ձևաչափով, որտեղ ներկայացված են ինչպես հայկական խոհանոցի ավանդական ուտեստներ, այնպես էլ արտերկրի ճաշատեսակներ։ Ամեն օր մեր խոհարարները պատրաստում են թարմ և հավասարակշռված ուտեստներ՝ ապահովելով հաճույք և առողջարար սնունդ։
Հատուկ ուշադրություն է դարձվում դիետիկ և բուժական սննդին, որոնք նախատեսված են առողջարանի բուժական և վերականգնողական ծրագրեր անցնող հյուրերի համար։
«Վանաձոր Արմենիա»-ի ռեստորանում ճաշելը ոչ միայն հաճելի է, այլ նաև կազմում է բուժական ծրագրի կարևոր մաս։
Նախաճաշ՝ 9:00 - 10:30
Ճաշ՝ 14:00 - 15:30
Ընթրիք՝ 18:00 - 19:30
Ռեստորանի ճաշացանկում մշտապես առկա է թարմ և առողջ սննդի լայն տեսականի: Համեղ ճաշատեսակները, տեղական թարմ և բազմազան մրգերի ու բանջարեղենի տեսականին, ընպելիքներն ու տրամադրող միջավայրը կգոհացնեն նույնիսկ ամենաքմահաճ այցելուին: Ռեստորանի ճաշացանկում մշտապես ներառված է նաև դիետիկ սնունդ:
Ռեստորանը տեղակայված է «Բուժական» մասնաշենքում, որտեղից օգտվում են տվյալ շենքի այցելուները:
Սնունդը մատուցվում է «շվեդական սեղանի» ձևով, օրական 3 անգամ:
Նախաճաշ՝ 9:00 - 10:30
Ճաշ՝ 14:00 - 15:30
Ընթրիք՝ 18:00 - 19:30