Բուժական բաժին – «Վանաձոր Արմենիա» առողջարան
«Վանաձոր Արմենիա» առողջարանում յուրաքանչյուր այցելուի առողջությանը վերաբերվում ենք անհատական մոտեցմամբ։ Հաշվի առնելով հիվանդության տեսակը, կատարվում է ախտորոշում, կազմվում է բուժման ծրագիրն և նշանակվում է դիետիկ սնունդ։ Հիվանդին առաջարկվում է օրական 3–5 բուժական պրոցեդուրա՝ բժշկական ցուցումներին համապատասխան։
Մեր առողջարանը եզակի է իր կիրառվող բնական միջոցներով․ բուժական գործընթացում օգտագործվում են «Լոռի» հանքային ջուրը և «Ֆիոլետովո» տորֆը, որոնք ունեն ապացուցված առողջարար հատկություններ։
Ցեխաբուժարան – տորֆի ընդհանուր ապլիկացիաներ և գալվանատորֆ («Ֆիոլետովո» տորֆ)
Ջրաբուժարան – ընդհանուր և 4 խցիկանի լոգանքներ («Լոռի» հանքային ջուր), ստորջրյա մերսում
Պարաֆինաբուժում
Ինհալացիա
Աղիների լվացում և միկրոհոգնաներ
Ստամոքսի լվացում և բուժական դուոդենաժ
Էլեկտրաքնաբուժություն
Մագնիտոթերապիա
Դեղորայքային էլեկտրոֆորեզ
Ֆիզիոթերապիա և էլեկտրալուսաբուժություն
(դարսոնվալ, դիադինամիկ հոսանքներ, սինուսոիդալ մոդուլացված հոսանք, ուլտրաձայն, գերբարձր հաճախականության հոսանք, ուլտրամանուշակագույն ճառագայթում, կվարց)
Բուժական ֆիզկուլտուրա
Վիբրոմերսում
Մանուալ մերսում
Էլեկտրոսրտագրություն (ԷՍԳ)
Գինեկոլոգիական ծառայություններ
Լազերոթերապիա
Ածխաթթու գազի (CO₂) չոր լոգանքներ
Դուշ «Շարկո»
Ցիրկուլյար և բարձրացող ցնցուղներ
Կոնտրաստային «Կնեյպ» լոգանքներ
Այս լայնածավալ բուժական հնարավորությունները, համակցված մաքուր օդի, բնության հանգստացնող միջավայրի և մասնագիտական անձնակազմի հոգատարության հետ, դարձնում են «Վանաձոր Արմենիա» առողջարանը Հայաստանի և տարածաշրջանի առաջատար առողջարանային համալիրներից մեկը։