Վանաձոր «Արմենիա» Հյուրանոցային և Առողջարանային Համալիրը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Երևանից ընդամենը 110 կմ հյուսիս և Զվարթնոց օդանավակայանից 100 կմ հեռավորության վրա։ Համալիրը տարածված է 8 հա ընդարձակ, կանաչապատ և բարեկարգ տարածքում, որտեղ ստեղծված են իդեալական պայմաններ լիարժեք հանգստի և առողջության վերականգնման համար։

Այս գեղատեսիլ անկյունը շրջապատված է խիտ անտառներով, որոնց միջով անցնում է հարմարավետ զբոսուղիներ։ Տարածքում կան ժամանակակից խաղահրապարակներ, հանգստի գոտիներ, իսկ ամբողջ երկայնքով հոսում է վայելուչ «Վանաձոր» գետը։ Հարևանությամբ գտնվում են արհեստական լիճ, մարզական համալիր, ֆուտբոլային մարզադաշտ և եկեղեցի՝ դարձնելով ձեր հանգիստն ավելի բազմազան և հիշարժան։

Վանաձոր «Արմենիա» առողջարանը հյուրընկալում է իր այցելուներին հարմարավետ և բազմազան պայմաններով՝ առաջարկելով մեկտեղանոց և երկտեղանոց սենյակներ լյուքս, դելյուքս, ստանդարտ և էկոնոմ դասերով։ Այստեղ դուք կվայելեք որակյալ հանգիստ, թարմ և նրբահամ խոհանոց, որոնք հիանալիորեն համադրված են առողջարար ծրագրերով՝ ապահովելով լիարժեք վերականգնում։

 

Բոլոր սենյակները համալրված են անհրաժեշտ հարմարություններով՝ ջեռուցման համակարգ, անվճար WiFi կապ, հեռուստացույց, սառնարան, թեյնիկ, վարսահարդարիչ և լոգանքի պարագաներ՝ յուրաքանչյուր մանրուքի մասին հոգ տանելով ձեր հարմարավետության համար։

Բնական լանդշաֆտային յուրահատուկ պայմանները, լեռնային զանգվածների առկայությունը, արևոտ օրերի առատությունը, մաքուր և թթվածնով հագեցած օդը, ինչպես նաև հանքային ջրի աղբյուրներն ու բուժական տորֆը Վանաձորին շնորհել են բալնեոլոգիական և առողջարանային քաղաքի ճանաչում։

 

Այս գեղատեսիլ վայրի պատմությունը սկսվում է Ցարական Ռուսաստանի ժամանակներից, երբ Բաքվի մեծահարուստ Թաիրովը այստեղ կառուցեց ամառանոց՝ վայելելու Վանաձորի գեղեցկությունն ու առողջարար միջավայրը։ Հայաստանի խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը ազգայնացվեց, և դրա հիման վրա ստեղծվեց 40 մահճակալանոց հանգստյան տուն, որը գործում էր միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին։

 

Հետպատերազմյան շրջանում, 1947 թվականին, հանգստյան տան բազայի վրա հիմնադրվեց «Արմենիա» առողջարանը, որը տարիների ընթացքում վերածվեց բարգավաճ առողջարանային համալիրի։ Կառուցվեցին նոր մասնաշենքեր, առողջարանն ընդլայնեց իր ծառայությունները՝ ներդնելով բնական բուժման նոր մեթոդներ և գործոններ։ «Արմենիա» առողջարանը սկսեց գործել ամբողջ տարվա ընթացքում՝ դառնալով տարածաշրջանի բժշկական և հանգստյան ծառայությունների առաջատար կենտրոններից մեկը։

«Հայաստան» առողջարանի զարգացման պատմությունը կարելի է բաժանել երեք կարևոր շրջանի՝ յուրաքանչյուրը բնորոշվող առողջարար մեթոդների և բուժման մեդիկալ ուղղություններով։

Առաջին շրջանը (1946-1956թթ.)


Այս փուլում առողջարանը համարվում էր կլիմայաբուժական կենտրոն։ Բուժման հիմնական ուղղությունը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումների, այդ թվում՝ նևրասթենիայի և հիսթերիայի բուժումն էր։ Բուժական գործընթացները ներառում էին կլիմայաբուժություն, սարքային ֆիզիոթերապիա և ջրաբուժություն, որոնք նպաստում էին հիվանդների վերականգնմանը՝ շնորհիվ Վանաձորի առողջարար միջավայրի։

Երկրորդ շրջանը (1956-1985թթ.)

Այս շրջանում առողջարանը վերանվանվեց կլիմատորֆային՝ շնորհիվ Վանաձորի շրջակայքի գյուղերից բերված բուժիչ տորֆերի օգտագործման։ Բուժման մեթոդները զգալիորեն ընդլայնվեցին․ բացի նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող հիվանդներից, սկսեցին բուժվել նաև հենաշարժական համակարգի, ծայրամասային նյարդային համակարգի, կանացի ներքին օրգանների քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդները։ Այս ժամանակաշրջանում առողջարանն արդեն հայտնի էր որպես տորֆակլիմայական կենտրոն։

Երկրորդ շրջանը (1956-1985թթ.)

Այս շրջանում առողջարանը վերանվանվեց կլիմատորֆային՝ շնորհիվ Վանաձորի շրջակայքի գյուղերից բերված բուժիչ տորֆերի օգտագործման։ Բուժման մեթոդները զգալիորեն ընդլայնվեցին․ բացի նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող հիվանդներից, սկսեցին բուժվել նաև հենաշարժական համակարգի, ծայրամասային նյարդային համակարգի, կանացի ներքին օրգանների քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդները։ Այս ժամանակաշրջանում առողջարանն արդեն հայտնի էր որպես տորֆակլիմայական կենտրոն։

Երրորդ շրջանը (1986-ից ի վեր)


Այս կարևոր շրջանը կապված է «Լոռի» հանքային ջրի բխման ակունքից խողովակներով առողջարան հասցնելու հետ։ Բնական բուժիչ գործոնների համալրումը հանքային ջրով թույլ տվեց առողջարանին դառնալ կլիմայաբալնեոլոգիական կենտրոն։ Այժմ բուժման բնական գործոններն ընդգրկում են առողջարար կլիման, բուժիչ տորֆն ու հանքային ջուրը, որոնք միասին ապահովում են առավել արդյունավետ և բազմակողմանի բուժում։

«Հայաստան» առողջարանն այսօր


Առողջարանը միակն է Հայաստանում, որը նման հարուստ բնական բուժիչ գործոնների համալիր է առաջարկում։ Այն շարունակաբար պահպանել և զարգացրել է իր հեղինակությունը՝ դառնալով առողջության վերականգնման բացառիկ վայր։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.