Առողջարանի հյուրերի հաճելի ժամանցի ապահովումը մեր առաջնահերթություններից է։ Հյուրերին առաջարկվում է՝ լողավազան հանքային ջրով, մարզադահլիճ, մի քանի խաղասրահներ մեծերի համար (բիլիարդ, թենիս), մանկական խաղասենյակ, սրճարան, բար, ինչպես նաև բարեկարգ և ընդարձակ կանաչ տարածք հաճելի զբոսանքի համար: Առողջարանի տարածքում պարբերաբար կազմակերպվում են նաև կենդանի երաժշտությամբ միջոցառումներ։









Կազմակերպվում է նաև այցելություններ դեպի տեսարժան վայրեր՝ Հաղարծին, Գոշավանք, Աղթալայի վանք, Հաղպատ, Սանահին, Դենդրոպարկ ինչպես նաև մշակութային կենտրոններ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն, պատկերասրահ, թանգարաններ:









