Այս բաժնում ներկայացնում ենք այն հիվանդությունների ցանկը, որոնց բուժմամբ զբաղվում ենք մեր բազմապրոֆիլային առողջարանում։ Յուրաքանչյուր հիվանդության դեպքում կիրառում ենք ժամանակակից մեթոդներ՝ համադրելով դրանք «Լոռի» բնական հանքային ջրով, տեղական բուժական ցեխով (տորֆ), ֆիզիոթերապևտիկ և վերականգնողական հատուկ ծրագրերով։

Վանաձորի Արմենիա առողջարանի ցեխաբուժարանը միակն է Հայաստանում, որտեղ կիրառվում է ցեխի ընդհանուր ապլիկացիաներ։ 

Մեր առողջարանում յուրաքանչյուր այցելուին ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Բոլոր այցելուներին տրամադրվում է բժշկական խորհրդատվություն, իսկ ողջ ընթացքը վերահսկվում է փորձառու բժշկական անձնակազմի կողմից։ Բուժումները նշանակվում են առողջարանի բժիշկների կողմից (օրական 4-5 պրոցեդուրա)։ Տևողությունը կախված է մի շարք գործոններից (7-18 օր), այդ թվում այցելուի առողջական վիճակից։

Կարող եք ծանոթանալ յուրաքանչյուր հիվանդության բուժման մեր մոտեցումներին, կիրառվող պրոցեդուրաներին և ստանալ ամբողջական տեղեկատվություն՝ առողջությունը վերականգնելու համար։

  • Մկանային-ոսկրային համակարգի հիվանդություններ՝
    արթրիտ, օստեոխոնդրոզ, ռադիկուլիտ, սպոնդիլոզ

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    •  Ցեխաբուժություն
    • Լոգանք «Լոռի» հանքային ջրով
    • Պարաֆինոթերապիա
    • Բժշկական մերսում
    • Էլեկտրոթերապիա
    • Բուժական ֆիզկուլտուրա
  • Նյարդաբանական հիվանդություններ` `
    նևրիտներ, նևրալգիաներ, նևրասթենիա

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Ցեխաբուժություն
    • Lոգանք «Լոռի» հանքային ջրով
    • Թերապևտիկ մերսում
    • Էլեկտրոթերապիա
    • Մագնիսոթերապիա
    • Բուժական լոգանքներ
    • Ինհալացիաներ

    Այս մեթոդները նպաստում են նյարդային համակարգի աշխատանքի կարգավորմանը, ցավերի մեղմացմանը, լարվածության նվազեցմանը և ընդհանուր ինքնազգացողության բարելավմանը։

  • Շնչառական համակարգի հիվանդություններ՝
    բրոնխիտ, ասթմա, քրոնիկ ռինիտ

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Ինհալացիաներ հանքային ջրով և բուսական եթերայուղերով
    • Կլիմաթերապիա
    • Չոր ածխաթթվային լոգանք
    • Բուժական լոգանք «Լոռի» հանքային ջրով

    Այս մեթոդները նպաստում են շնչառության բարելավմանը, բորբոքումների մեղմացմանը, բրոնխոսպազմերի նվազեցմանը և շնչառական ուղիների ընդհանուր մաքրմանը՝ ապահովելով թեթև և ազատ շնչառություն։

  • Սիրտ-անոթային հիվանդություններ`
    արտերիական հիպերտոնիա, սրտի իշեմիկ հիվանդություն

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Ինհալացիաներ հանքային ջրով և բուսական եթերայուղերով
    • Կլիմաթերապիա
    • Չոր ածխաթթվային լոգանք
    • Բուժական լոգանք «Լոռի» հանքային ջրով

    Այս մեթոդները նպաստում են շնչառության բարելավմանը, բորբոքումների մեղմացմանը, բրոնխոսպազմերի նվազեցմանը և շնչառական ուղիների ընդհանուր մաքրմանը՝ ապահովելով թեթև և ազատ շնչառություն։

  • Մարսողական համակարգի հիվանդություններ`
    գաստրիտ, խոցի հիվանդություն, լյարդի և լեղուղիների խանգարումներ

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Լլոգանք «Լոռի» հանքային ջրով
    • Դիետաթերապիա
    • Մագնիսոթերապիա
    • Գոտկատեղի տաքացման թերապիա

    Այս մեթոդները նպաստում են մարսողական համակարգի գործունեության բարելավմանը, բորբոքումների և ցավային զգացողությունների մեղմացմանը, ինչպես նաև լյարդի և լեղուղիների ֆունկցիայի կարգավորմանը։

  • Միզասեռական համակարգի հիվանդություններ`
    խրոնիկ պիելոնեֆրիտ, ցիստիտ, պրոստատիտ

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Լոգանք «Լոռի» հանքային ջրով
    • Էլեկտրաթերապիա
    • Կլիմաթերապիա
    • Ցեխաբուժություն
    • Դիետիկ սնունդ

    Այս համալիր մոտեցումները նպաստում են միզասեռական օրգանների բորբոքային պրոցեսների մեղմացմանը, ցավային զգացողությունների նվազեցմանը, օրգանիզմի ընդհանուր տոնուսի բարձրացմանն ու վերականգնման արագացմանը։

  • Էնդոկրին համակարգի հիվանդություններ`
    շաքարային դիաբետ, գեղձերի խանգարումներ

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Ցեխաբուժություն
    • Լոգանք «Լոռի» հանքային ջրով
    • Դիետաթերապիա
    • Մագնիսոթերապիա
    • Թթվածնաբուժություն

    Այս մեթոդները նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը, հորմոնալ հավասարակշռության վերականգնմանը, շաքարի մակարդակի վերահսկմանը և օրգանիզմի ընդհանուր վիճակի բարելավմանը։

  • Մաշկային հիվանդություններ`
    էկզեմա, պսորիազ, նեյրոդերմիտ

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    • Հանքային լոգանք
    • Էլեկտրաֆերապիա
    • Ուլտրամանուշակագույն ճառագայթում

    Այս բուժման մեթոդները նպաստում են մաշկային բորբոքումների նվազեցմանը, ախտանիշների մեղմացմանը և մաշկի ընդհանուր առողջության վերականգնմանը։

  • Նյութափոխանակության խանգարումներ`
    գիրություն, նյութափոխանակության դանդաղում

    Մեր առողջարանում կիրառվող բուժման մոտեցումները․

    •  Ցեխաբուժություն
    • Լոգանք «Լոռի» հանքային ջրով
    • Էլեկտրաբուժություն
    • Դիետոթերապիա
    • Չոր ածխաթթվային լոգանք
    • Բուժական քայլարշավներ
    • Բուժական ֆիզկուլտուրա

    Այս համալիր բուժումը նպաստում է նյութափոխանակության բարելավմանը, ճարպերի կորստին, էներգիայի վերականգնմանը և ընդհանուր ֆիզիկական վիճակի բարձրացմանը։