Մեր մասին

«Վանաձոր Արմենիա» առողջարանը Հայաստանի ամենախոշոր և հայտնի առողջարանային համալիրներից է։ Այն գտնվում է գեղատեսիլ Լոռու մարզում՝ Վանաձոր քաղաքում, ընդամենը 110 կմ հեռավորության վրա Երևանից և 100 կմ միջազգային «Զվարթնոց» օդանավակայանից։

Առողջարանի տարածքը կազմում է ավելի քան 8 հեկտար՝ շրջապատված անտառներով և լեռնային թարմ օդով։ 1350 մ բարձրությունը ծովի մակերևույթից ստեղծում է բացառիկ պայմաններ առողջարանային բուժման, վերականգնման և հանգստի համար։

 

Տարածք և միջավայր

«Վանաձոր Արմենիա» առողջարանի տարածքում ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ և առողջարար հանգստի համար․

  • կանաչապատ զբոսայգիներ և քայլուղիներ,
  • հանգստի գոտիներ և տաղավարներ մաքուր օդում,
  • ժամանակակից մանկական խաղահրապարակներ,
  • գեղատեսիլ Վանաձոր գետը, որն անցնում է առողջարանի տարածքով։

Թարմ լեռնային օդը, մեղմ կլիման և բնության հանդարտությունը ապահովում են կատարյալ միջավայր ուժերի վերականգնման և հիվանդությունների կանխարգելման համար։

 

Բուժական բազա

«Վանաձոր Արմենիա» առողջարանը առանձնանում է իր զարգացած բուժական ենթակառուցվածքով։ Այստեղ գործում է Հայաստանի ամենամեծ առողջարանային բուժարանը՝ ավելի քան 25 մասնագիտացված կաբինետներով։

Առողջարանում կիրառվում են հետևյալ առողջարանային բուժման եղանակները․

  • Ցեխաբուժություն և տորֆաբուժություն՝ տեղական յուրահատուկ բուժիչ հումքով,
  • Ջրաբուժություն (բալնեոթերապիա)՝ «Լոռի» հանքային ջրով,
  • Ֆիզիոթերապիա՝ ժամանակակից սարքավորումներով,
  • Վերականգնողական ծրագրեր՝ հիվանդություններից և վիրահատություններից հետո,
  • Վելնես և դետոքս ծրագրեր՝ օրգանիզմի մաքրման և ամրապնդման համար։

Բուժման մեթոդները համատեղում են թե՛ առողջարանային ավանդույթները, թե՛ ժամանակակից բժշկության նորագույն ձեռքբերումները։ Յուրաքանչյուր հյուրի համար կազմվում է անհատական ծրագիր։

 

Հանգիստ և ժամանց

Առողջարանի հարևանությամբ գտնվում են․

  • արհեստական լիճ,
  • սպորտային համալիր,
  • ֆուտբոլի ստադիոն,
  • գործող եկեղեցի։

Սա հնարավորություն է տալիս համատեղել բուժումը և հանգիստը Լոռու մարզում՝ առողջության վերականգնման հետ միասին վայելելով ակտիվ և մշակութային ժամանց։

 

Ինչու ընտրել «Վանաձոր Արմենիա» առողջարանը

  • Բացառիկ տեղադիրք՝ Լոռու էկոլոգիապես մաքուր գոտում։
  • Բնական գործոնների (հանքային ջուր, բուժիչ տորֆ, կլիմա) և ժամանակակից բժշկության համադրություն։
  • Հայաստանի առողջարաններից ամենամեծ բժշկական բազան։
  • Ընդարձակ տարածք՝ անտառներով, գետով և մաքուր օդով։
  • Հարմարավետ սենյակներ՝ «Էկոնոմ»–ից մինչև «Լյուքս»։
  • Բալանսավորված և առողջ սնունդ «շվեդական սեղանի» ձևով, ներառյալ դիետիկ ճաշացանկ։

«Վանաձոր Արմենիա» առողջարանը այն վայրն է, որտեղ բնությունը և բժշկությունը համատեղվում են ձեր առողջության պահպանման և վերականգնման համար։ Այստեղ դուք կարող եք անցնել առողջարանային բուժման կուրս, վերականգնել ուժերը, ամրապնդել իմունիտետը և վայելել լիարժեք հանգիստ Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։

Վանաձոր «Արմենիա» առողջարանը հյուրընկալում է իր այցելուներին հարմարավետ և բազմազան պայմաններով՝ առաջարկելով մեկտեղանոց և երկտեղանոց սենյակներ լյուքս, դելյուքս, ստանդարտ և էկոնոմ դասերով։ Այստեղ դուք կվայելեք որակյալ հանգիստ, թարմ և նրբահամ խոհանոց, որոնք հիանալիորեն համադրված են առողջարար ծրագրերով՝ ապահովելով լիարժեք վերականգնում։

 

Բոլոր սենյակները համալրված են անհրաժեշտ հարմարություններով՝ ջեռուցման համակարգ, անվճար WiFi կապ, հեռուստացույց, սառնարան, թեյնիկ, վարսահարդարիչ և լոգանքի պարագաներ՝ յուրաքանչյուր մանրուքի մասին հոգ տանելով ձեր հարմարավետության համար։

Բնական լանդշաֆտային յուրահատուկ պայմանները, լեռնային զանգվածների առկայությունը, արևոտ օրերի առատությունը, մաքուր և թթվածնով հագեցած օդը, ինչպես նաև հանքային ջրի աղբյուրներն ու բուժական տորֆը Վանաձորին շնորհել են բալնեոլոգիական և առողջարանային քաղաքի ճանաչում։

Այս գեղատեսիլ վայրի պատմությունը սկսվում է Ցարական Ռուսաստանի ժամանակներից, երբ Բաքվի մեծահարուստ Թաիրովը այստեղ կառուցեց ամառանոց՝ վայելելու Վանաձորի գեղեցկությունն ու առողջարար միջավայրը։ Հայաստանի խորհրդային կարգերի հաստատումից հետո շենքը ազգայնացվեց, և դրա հիման վրա ստեղծվեց 40 մահճակալանոց հանգստյան տուն, որը գործում էր միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին։

Հետպատերազմյան շրջանում, 1947 թվականին, հանգստյան տան բազայի վրա հիմնադրվեց «Արմենիա» առողջարանը, որը տարիների ընթացքում վերածվեց բարգավաճ առողջարանային համալիրի։ Կառուցվեցին նոր մասնաշենքեր, առողջարանն ընդլայնեց իր ծառայությունները՝ ներդնելով բնական բուժման նոր մեթոդներ և գործոններ։ «Արմենիա» առողջարանը սկսեց գործել ամբողջ տարվա ընթացքում՝ դառնալով տարածաշրջանի բժշկական և հանգստյան ծառայությունների առաջատար կենտրոններից մեկը։

Առողջարանը առաջարկում է հարուստ բնական բուժիչ գործոնների համալիր ժամանակակից բժշկական սարքերի և մեթոդների կիրառմամբ։ 

Բուժման բնական գործոններն ընդգրկում են առողջարար կլիման, բուժիչ տորֆն ու հանքային ջուրը, որոնք միասին ապահովում են առավել արդյունավետ և բազմակողմանի բուժում։

Մասնավորապես առողջարանում գործում է՝ ցեխաբուժարան (տորֆաբուժություն ընդհանուր և տեղային ապլիկացիաների միջոցով), «Լոռի» բուժական հանքային ջրով պրոցեդուրաներ, չոր ածխաթթվային լոգանք, ապարատային ֆիզիոթերապիա, հալոթերապիա, բուժական մարմնամարզություն, փակ լողավազան «Լոռի» հանքային ջրով։

Առողջարանում բուժումները նշակակվում են փորձառու բժիկների կողմից՝ հաշվի առնելով բուժառուների առողջական վիճակը, բուժումների համատեղելիությունը և ակնկալվող արդյունքները։

Վարաձորի Արմենիա առողջարանը բազմապրոֆիլային կենտրոն է, որտեղ իրականացվում են վերականգնողական բուժումներ նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, աղեստամոքսային տրակտի, շնչառական համակարգի, սեռական օրգանների, հիպերտոնիկ և էնդոկրին հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, մեր բուժական պրոցեդուրաները օգտակար են այն մարդկանց համար, ովքեր ընտրել են առողջ ապրելակերպ։

Առողջարանը շարունակում է պահպանել և զարգացրել իր հեղինակությունը՝ դառնալով առողջության վերականգնման բացառիկ վայր։