Բուժական բաժին – «Վանաձոր Արմենիա» առողջարան

«Վանաձոր Արմենիա» առողջարանում յուրաքանչյուր այցելուի առողջությանը վերաբերվում ենք անհատական մոտեցմամբ։ Հաշվի առնելով հիվանդության տեսակը, կատարվում է ախտորոշում, կազմվում է բուժման ծրագիրն և նշանակվում է դիետիկ սնունդ։ Հիվանդին առաջարկվում է օրական 3–5 բուժական պրոցեդուրա՝ բժշկական ցուցումներին համապատասխան։

Մեր առողջարանը եզակի է իր կիրառվող բնական միջոցներով․ բուժական գործընթացում օգտագործվում են «Լոռի» հանքային ջուրը և «Ֆիոլետովո» տորֆը, որոնք ունեն ապացուցված առողջարար հատկություններ։

Բուժական կաբինետներ և ծառայություններ
  • Ցեխաբուժարան – տորֆի ընդհանուր ապլիկացիաներ և գալվանատորֆ («Ֆիոլետովո» տորֆ)

  • Ջրաբուժարան – ընդհանուր և 4 խցիկանի լոգանքներ («Լոռի» հանքային ջուր), ստորջրյա մերսում

  • Պարաֆինաբուժում

  • Ինհալացիա

  • Աղիների լվացում և միկրոհոգնաներ

  • Ստամոքսի լվացում և բուժական դուոդենաժ

  • Էլեկտրաքնաբուժություն

  • Մագնիտոթերապիա

  • Դեղորայքային էլեկտրոֆորեզ

  • Ֆիզիոթերապիա և էլեկտրալուսաբուժություն
    (դարսոնվալ, դիադինամիկ հոսանքներ, սինուսոիդալ մոդուլացված հոսանք, ուլտրաձայն, գերբարձր հաճախականության հոսանք, ուլտրամանուշակագույն ճառագայթում, կվարց)

  • Բուժական ֆիզկուլտուրա

  • Վիբրոմերսում

  • Մանուալ մերսում

  • Էլեկտրոսրտագրություն (ԷՍԳ)

  • Գինեկոլոգիական ծառայություններ

  • Լազերոթերապիա

  • Ածխաթթու գազի (CO₂) չոր լոգանքներ

  • Դուշ «Շարկո»

  • Ցիրկուլյար և բարձրացող ցնցուղներ

  • Կոնտրաստային «Կնեյպ» լոգանքներ

Այս լայնածավալ բուժական հնարավորությունները, համակցված մաքուր օդի, բնության հանգստացնող միջավայրի և մասնագիտական անձնակազմի հոգատարության հետ, դարձնում են «Վանաձոր Արմենիա» առողջարանը Հայաստանի և տարածաշրջանի առաջատար առողջարանային համալիրներից մեկը։