Հաշվի առնելով հիվանդության տեսակը` յուրաքանչյուր հիվանդի համար նշանակվում է դիետիկ սնունդ, կատարվում է ախտորոշում, այնուհետև նշանակվում է բուժում: Նշանակվում է օրական 3-5 տեսակի բուժական պրոցեդուրաներ: Առողջարանն իր բուժական պրոցեդուրաների ընթացքում օգտագործում է «Լոռի» հանքային ջուրը և «Ֆիոլետովո» տորֆը:
Բուժական կաբինետներ՝
- Ցեխաբուժարան, տորֆի ընդհանուր ապլիկացիաների և գալվանատորֆի կաբինետներ (տորֆ «Ֆիոլետովո»)
- Ջրաբուժարան ընդհանուր և 4 խցիկանի լոգանքների («Լոռի» հանքային ջուր), ստորջրյա մերսման կաբինետներ
- Պարաֆինաբուժման կաբինետ
- Ինհալացիայի կաբինետ
- Աղիների լվացման և միկրոհոգնաների կաբինետ
- Ստամոքսի լվացման և բուժական դուոդենաժի կաբինետ
- Էլեկտրաքնաբուժական կաբինետ
- Մագնիտոթերապիայի կաբինետ
- Դեղորայքային էլեկտրոֆորեզի կաբինետ
- Էլեկտրալուսաբուժության կաբինետ (դարսոնվալ, դիադինամիկ հոսանք, սինուսոիդալ մոդուլացված հոսանք, ուլտրաձայն, գերբարձր հաճախականության հոսանք, ուլտրամանուշակագույն ճառագայթում, կվարց)
- Բուժական ֆիզկուլտուրայի կաբինետ
- Վիբրոմերսման կաբինետ
- Մանուալ մերսման կաբինետներ
- Էլեկտրոսրտագրի կաբինետ
- Կլինիկական լաբորատորիա
- Կենսաքիմիական լաբորատորիա
- Գինեկոլոգիական կաբինետ
- Լազերոթերապիա
- Ածխաթթու գազի /CO2/ չոր լոգանք
- Դուշ «Շարկո»
- Ցիրկուլյար և բարձրացող ցնցուղ
- Կոնտրաստային «Կնեյպի» լոգանքներ