«Լոռի» հանքային ջուր
Լոռի հանքային ջուրը բարելավում է ներքին օրգանների աշխատանքը, բարձրացնում է թթվայնությունը, լեղու և ստամոքսահյութի արտազատումը, ակտիվացնում է պերիստալտիկան, թեթևացնում է սպազմը և նվազեցնում ցավը։ Աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում հանքային ջուրն ընդունվում է բժշկի կողմից սահմանված սխեմայով, ինչպես նշանակվում են հանքային ջրով լոգանքներ։ «Լոռի» հանքային ջուրը, որն ունի յուրահատուկ բուժիչ հատկություններ, անմիջապես աղբյուրից հասնում է առողջարան։ Բացի բալնեոլոգիական պրոցեդուրաներից, առողջարանի շենքում այցելուները հնարավորություն ունեն ընդունել հանքային ջուրը խմելու միջոցով, որը նույնպես դրական ազդեցություն ունի աղեստամոքսային տրակտի տարբեր հիվանդությունների բուժման դեպքում: Առողջարանում աշխատում են փորձառու բժիշկներ, իսկ բուժական բազան հագեցած է նոր և արդյունավետ բժշկական սարքավորումներ:
«Լոռի» հանքային ջուրը հատկապես ցուցված է ատրոֆիկ գաստրիտների և ցածր թթվայնությամբ պայմանավորված այլ հիվանդությունների դեպքում։ Բացի այդ, օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի առողջարանային բուժման ժամանակ, իսկ սխեման և խմելու ռեժիմը ընտրվում է բժշկի կողմից՝ անամնեզ հավաքելուց և անհրաժեշտության դեպքում ախտորոշիչ հետազոտություններ կատարելուց հետո:
Բալանսավորված սննդակարգ,մերսում և ցեխաբուժություն
Բացի այդ, Վանաձոր «Արմենիա» առողջարանում աղեստամոքսային տրակտի պրոֆիլային բուժում ստացող հիվանդներին ընտրում են անհատական սննդակարգ՝ հաշվի առնելով աղեստամոքսային տրակտի հիվանդության առանձնահատկությունները։
Ցեխաբուժությունը նույնպես հանդիսանում է արդյունավետ մեթոդ, որը դրականորեն ազդում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Բուժական ցեխի կիրառությունը արագացնում է տոքսինների դուրս բերումը օրգանիզմից և բարելավում է ներքին օրգանների բնականոն գործունեությունը:
Մերսումը ցուցված է ավելորդ քաշի, փորկապության, աղիների շարժունակության խախտման դեպքում։ Նշանակվում է մերսման կուրս` հակացուցումների բացակայության դեպքում։
Բուժական ծրագրից ակնկալվող արդյունքները՝
- Ստամոքսի թթվայնության բարելավում
- Բորբոքային և ցավային ախտանիշների նվազեցում
- Աղիների և ստամոքսի միկրոֆլորայի բարելավում
- Ստամոքսի խոցի էպիթելիացման գործընթացների ակտիվացում
- Աղեստամոքսային տրակտում արյան շրջանառության բարելավում
- Աղիքային շարժունակության բարելավում
- Լեղապարկի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի բարելավում
- Նյութափոխանակության գործընթացների ակտիվացում
Ծրագիրը ներառում է՝