Contact Us
“Vanadzor ASAR” Resort Ltd.,
Address: 2009, Armenia, Vanadzor, Zakaryan 31
Tel: (374 322) 2 01 62, 2 01 63
Mob: (374 96) 36 11 11
Fax: (374 322) 2 07 52
Weather in Vanadzor
booked.net
Exchange Rates
Exchange Rates of Armenian Dram (AMD)

Լոռու մարզի մասին

Տարածքը՝ 3789 ք. կմ

Բնակչությունը՝ 283,900

Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում: Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը  Վանաձորն է: Մարզի տարածքում են գտնվում նաև հետևյալ քաղաքները՝ Ալավերդի, Ախթալա, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան։

Վանաձորը (նախկինում՝ Մեծ Ղարաքիլիսա, 1935-92թթ.՝ Կիրովական) գտնվում է Փամբակ և Բազում լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Տանձուտ և Փամբակ գետակների միախառնման վայրում, ծովի մակերևույթից 1350մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից ավտոխճուղով 110 կմ է, երկաթուղով՝ 224 կմ:

Քաղաքի միջով հոսում են Տանձուտ և Վանաձոր գետերը:  2003թ. հունվարի 1-ի դրությամբ Վանաձորում բնակվել է 106.3 հազ.մարդ, որը կազմում է մարզի քաղաքաբնակ բնակչության 63.1%-ը:

Աշխարհագրություն

Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% ): 283.9 հզր. մարդ բնակչությամբ (ըստ 2001 թ. մարդահամարի) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ ԴեբեդՁորագետՓամբակ ևԱղստև:

 

 

Կլիմա

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդի զանգվածներից։

Պատմա-մշակութային հուշարձաններ

Լոռու մարզում են գտնվում  ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի-Բերդի փլատակները։

Պետական պահպանության տակ են գտնվում մոտ 3000 հուշարձաններ: Առանձնապես ուշագրավ են Սանահինի ու Հաղպատի համալիրները, Օձունիվանքային համալիրը, Ախթալայի վանքային համալիրն ու բերդը, Լոռիբերդի և Տաշիրի բերդի ավերակները, Սպիտակի քարայրկացարանները և պղնձեդարյան բնակատեղին, Վանաձորի V դարի վանքերը, Թագավորանիստ բնակատեղի ամրոցը, կիկլոպյան 2 ամրոցների մնացորդները, Քոսի ճոթեր պղնձեդարյան բնակատեղին, Դսեղի ս.Գրիգոր Բարձրաքաշ վանքը և այլն:

Սանահինի վանքը (ըստ Հ.Աճառյանի, վերծանվում է որպես Սան–հին` “հին կարաս” անվամբ) հայ միջնադարյան ճարտարապետության աչքի ընկնող համակառույցներից է և նշանակալի դեր է կատարել հայ հոգևոր ու մշակութային կյանքում: 1000-ամյա պատմություն ունեցող այս վանքի սաներից է եղել մեծ երգիչ Սայաթ Նովան:

Սանահինի վանքը, ինչպես նաև 6 կմ հեռավորությամբ գտնվող Հաղպատի վանքը հիմնադրվել են X դարի I կեսին: Հաղպատի վանքը Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, որում առավել շեշտված ձևով են դրսևորված միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ գծերը` գեղատեսիլություն, շրջապատող միջավայրի հետ ներդաշնակ կապ, աշխարհիկ մտածողություն և աշխարհիկ շինությունների գերակշռություն: Հուշարձանը բնության և արդկային արարչագործության հազվագյուտ ներդաշնակություն է: Վանքը հայտնի է որպես հայ միջնադարյան հոգևոր և մշակութային կարևոր կենտրոններից մեկը, խոշոր վանական կալվածատիրական հաստատություն:

Ժողովրդագրություն

Ըստ 2001 թ. մարդահամարի՝ Լոռու մարզում են բնակվում շուրջ 283,900 մարդ։ Բնակչության մոտ 59.3% (167.3 հազար մարդ) քաղաքաբնակ է, մնացած 116.6 հազարը բնակվում են գյուղային համայնքներում։

Էթնիկ խմբեր

Ընդհանուր բնակչության 97%-ից ավել կազմող հայերից բացի, Լոռու բնակիչների որոշ մասը իրենց դասում է հետևյալ ազգային մանրամասնություններին.ռուսներ՝ 3,882 (1.3%), եզդիներ՝793 (0.3%), հույներ՝655 (0.2%), այլ՝ 607։