Contact Us
“Vanadzor ASAR” Resort Ltd.,
Address: 2009, Armenia, Vanadzor, Zakaryan 31
Tel: (374 322) 2 01 62, 2 01 63
Mob: (374 96) 36 11 11
Fax: (374 322) 2 07 52
Weather in Vanadzor
booked.net
Exchange Rates
Exchange Rates of Armenian Dram (AMD)

Հյուրանոցային համարներ

 

Առողջարանն առաջարկում է տարբեր տեսակի հարմարավետ համարներ (ստանդարդ, կիսալյուքս և լյուքս)։ Առկա են մեկ, երկու և երեք տեղանոց (1 և 2 սենյականոց) համարներ, որոնք հագեցված են տաք և սառը ջրամատակարարմամբ, տաքացնող համակարգով, հեռուստացույցով, սառնարանով, հեռախոսով և անվճար WiFi ինտերնետային կապով։ Բյուջետային համարներ նույնպես առկա են։

Բոլոր հյուրանոցային համարները տեղակայված են առողջարանի երկու հարևանությամբ գտնվող մասնաշենքերում։ Առաջինն իրենից ներկայացնում է 14 հարկանի կառույց (ամենաբարձր շերքը Վանաձորում), որում կան հետևյալ հարմարությունները՝ ընդարձակ նախասրահ, խաղասենյակ, սեմինարի դահլիճ, բար, ռեստորան, գործում է երկու վերելակ։ Շենքի ներսում գործում է անվճար WiFi ինտերնետային կապ։

Երկրորդը՝ («Թաիրով» մասնաշենք) իրենից ներկայացնում է 1.5 հարկանի 15 համարներով մասնաշենք, որը կառուցվել է հայազգի հայտնի գինեգործ և գիտնական Վասիլ Թաիրովի կողմից 1900 թ–ին։ Այս հնաոճ կառույցը ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է նորովի, իսկ համարները հագեցված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով։